Рубрика: Ընդհանուր

Կարդում ենք․․․

Ամառվա ընթացքում հասցրել եմ կարդալ Հեկտոր Մալոյի «Առանց ըտնանիքի» և Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքերը։ Առանց ընտանիքի» գիրքը պատմում է Ռեմի անունով տղայի մասին, ով մեծացել է մանկատանը, Ռեմիի հորեղբայրը գողանալով երեխային տալիս է Բարբերեն ընտանիքին։ Ռեմին անչափ սիրված էր Բարբերեն մայրիկի կողմից։ Տարբեր գումարային խնդիրնեի պատճառով, չկարողանալով երեխային խնամել ընտանիքը երեխային վաճառում է թափառաշրջիկ երաժիշտ Վիտալիսին։ Վիտալիսը լինելով խելացի և կիրթ մարդ, մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսի մահից հետո Ռեմին վարում է միայնակ կյանք և իվերջո երկար ու բարդ ճանապարհից հետո տղան գտնում է իր ընտանիքին։ Հեղինակը ցույց է տալիս, որ այս աշխարհում ամեն ինչ որոշվում է գումարով և երեխաները նույնպես առուծախի առարկա են։