Рубрика: Ընդհանուր

Գործնական աշխ․ 31․01․2023

87.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրեածին
միայնակ ապրող-միակյաց
մեգով պատված-մեգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահաբեր
շեկ մազերով-շիկահեր
շատ շնորհներ ունեցող-լիաշնորհ
ոսկուց ձուլված-ոսկեձուլ

88. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

անձնանիշ — գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ

իրանիշ -Գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ,, վերելք, վիրաբույժ, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր,հետևանք:

89. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական-երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական-հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

90.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

91.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
Լույս-Լյուսի, Լուսինե
լեռ-Լեռնիկ, Լեռնուհի
գառ-Գառնիկ
թագ-Թագուհի
նազ-Նազիկ
վարս-Վարսինե
վարդ-Վարդուհի, Վարդան
ցող-Ցողիկ
արծիվ-Արծվիկ
սաթ-Սաթիկ
խաչ-Խաչիկ

92.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

սարսափ-ահ
ավարտ-վերջ
գրոհ-հարձակում
տանջաննք-տառապանք
ծիծաղ-քրքիջ
որոշում-վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծցասում, գանգատ, բույր, երկյուղ:

հոտ-բույր
բողոք-գանգատ
հռչակ-համբավ
ցավ- կսկիծ
վախ-երկյուղ
զայրույթ-ցասում

Рубрика: Ընդհանուր

Դդմի սերմեր

Տեխնոլոգիայի խմբով ցանկանում ենք կատարել հետևյալ նախագիծը՝

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամանակահատված՝  Փետրվար- Մարտ ամիսներ

Նպատակը՝

  • Նախապատրաստվել գարնանային ծաղկանոցների ստեղծմանը։
  • Ցանել սերմեր, որոնք գարնանը կհամալրեն Մայր դպրոցի պուրակների ծաղկանոցները։
  • Կանաչ եւ խնամված միջավայր։
  • Սովորել սածիլով կտրոններով բազմացման հմտություններ

Ընթացքը՝

  • Սովորողների հետ ցանում ենք դդմի սերմերը, խնամում։
  •  ծլարձակելուց հետո տեղափոխում ենք ծաղկամանների մեջ։
  • Գարնանը տեղափոխում ենք Միջին դպրոցի ներքին բակ

Արդյունքները տեսանկարահանել և հրապարակել բլոգներում , ենթակայքում:

Рубрика: Ընդհանուր

Գործնական աշխ․ 30․01․23

84.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

85.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

86 Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար

բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի

գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար

դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից