Рубрика: Ընդհանուր

Մայրենի 21.12.2020

  • Կարդա՛ Լևոն Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:
    Անծանոթ բառեր
    խելքահան-հրապուրիչ
    հրապույր-հմայք
  • Գրի՛ր  կարծիքդ պատմվածքի վերաբերյալ:
    Իմ կարծիքով պատմությունը հուզիչ էր: Ինձ համար հուզիչ էր այն փաստը, որ ընկերներդ միշտ կլինեն քո կողքին: Քո ընկերները քեզ օգնում են և համոզված են, որ դու ևս պետք է օգնես նրանց: Դու պետք է ուրախ լինես, որ կողքիդ ունես ընկերներ, որոնք քեզ կօգնեն և կաջակցեն ամեն դժվար հարցում: Ես ևս ունեմ շատ լավ ընկերներ և ես նրանց ուրախության համար պատրաստ եմ ամեն ինչի:



Рубрика: Ընդհանուր

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը. Թեմայի ամփոփում

1. Ինչպե՞ս են բույսերը և կենդանիները ստանում օրգանական նյութեր:
2. Ինչու՞ են կանաչ բույսերը համարվում այլ կենդանի օրգանիզմների աղբյուր:
3. Ինչպե՞ս է փոխակերպվում էներգիան կենդանի օրգանիզմում:
4. Հեծանվորդը 1500 մ ճանապարհը անցնում է 60 վայրկյանում: Որոշեք հեծանվորդի շարժման միջին արագությունը:
5. Ի պատիվ անգլիացի գիտնական …… աշխատանքի միավորը կոչվում է ……:
6. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են…..:

Рубрика: Ընդհանուր

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին:

Рубрика: Ընդհանուր

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: 

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը:

Читать далее «Տիգրան Բ Մեծ»