Рубрика: Ընդհանուր

Ջերմաքանակ․ Ջերմահաղորդականություն

1․Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Աշխատանքի կատարումը ջերմահաղորդման պրոցեսի տարբերվում է նրանով, որ աշխատանքը կատարելու համար հարկավոր է մեխանիզմ կամ, որևե մարմինը, որը կատարելու է այդ աշխատանքը կամ օգնելու է այն կատարել, իսկ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ հարկավոր են միայն տաք և սառը մարմիններ։

2․Ինչ է ջերմանաքանակը: 

Ջերմահաղորդումը բնութագրում են մեծությամբ, որը անվանում են՝ ջերմաքանակ։

3․Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Չափման միավորը՝ջոուլ, նշանակվում է Q տառով։

4․Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

գոլ

5․1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը, քանի որ, այդքան մեծ ծավալ ունեցող հեղուկի համար պահանջվում է շատ ջերմություն։

6․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Օրինակ՝ սառը ձեռքերով տաք մարմնին դիպչելիս զգում ենք, թե ինչպես են ձեռքերը տաքանում։

7․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչներ են՝պղինձը,պողպատը և այլ մետաղները, վատ ջերմահաղորդիչ են՝կտորը,բամբակը և այլն։

8․Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Գազի մոլեկուլների միջև հեռավորությունները մեծ են և դրա պատճառով էներգիան չափազանց դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսը։

9․Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ցածր ջերմահաղորդականությամբ նյութերը օգտագործում են որպես ջերմամեկուսիչներ, օրինակ՝տաք թավան մարդիք բռնում են ռետինե բռնիջով։

10․Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Կարծում եմ, որ վակումում հնարավոր չէ ջերմահաղորդականություն, քանի որ ջերմությունը հաղորդելու համար մարմնին հարկավոր է օդ։

Рубрика: Ընդհանուր

Գործնական աշխ․ 27․02․2023

144․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:- Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։
Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են։
Աշխարհի լայնագույն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են։

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:
(Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):

Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:
Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

145․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ … տափաստաններից բարձրանում ենք դեպի … մարգագետինները և գնում դեպի … ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է: … լեռնագագաթներին ամենից շատ … ոչխարներն ու … քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ … սարերին ու դաշտերին:

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի անմատչելի ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Մշուշապատ լեռնագագաթներին ամենից շատ մորուքավոր ոչխարներն ու վայրի քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ լեռնային սարերին ու դաշտերին:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գետնի վրայով լայնահուն ու հարդահոս գետեր, արագավազ ու կարկաչուն առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես անուշահամ մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույը լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Рубрика: Ընդհանուր

Դեպի Գարնանային Արատես

Դեպի գարնանային Արատես (Ընկեր Անի)

Դեպի գարնանային Արատես (Ընկեր Գայանե)

Նորավանք

Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:

Արատեսի վանք

Արենի թռչունների քարանձավ

Рубрика: Ընդհանուր

Արատեսի վանք

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։

Արատես վանական համալիր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։