Рубрика: Ընդհանուր

Հավատարիմ եղեք ձեր երազանքներին

Բոլորս էլ ունենք երազելու իրավունք։ Մարդկանց մի մասը չի հավատում իրենց երազանքների իրականացմանը։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ վախենում են կամ էլ չեն աշխատում իրենց երազանքին հասնելու համար։ Երկրորդ տարբերակն ավելի արդիական է։ Մարդիկ մտածում են, որ ձեռքերը ծալած նստած իրենց երազանքները կկատարվեն, այնինչ դա ամենևին էլ այդպես չէ։ Երազանքին հասնելու համար անհրաժեշտ է հավատալ դրան և անել ամեն ինչ դրան հասնելու համար։ Ինչ-որ բանի մասնագետ դառնալու համար, որը նաև քո երազանքն է, պետք է աշխատել, փորձել և փորձելուց հետո անպայման կստացվի։ Եվ ամենից կարևորը հավատն է, առանց հավատի չեք կարող անել ոչինչ։

Рубрика: Ընդհանուր

Կենսաբանության դեկտեմբեր ամսվա ամփոփում

1.Նկարագրել մերկասերմ բույսերի արտաքին կարուցվածքը։
Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր։ Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ։

2.Նկարագրել մերկասերմ բույսերի բազմացումը։
Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:

3.Նկարագրել ծաղկավոր բույսերի արտաքին կառուցվածքը։
Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

4.Բացատրել ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորումը։
Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:

5.Ներկայացնել խաչաձև փոշոտումը։
Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

6.Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։
Ինքնափոշոտում փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Կրկնակի բեղմնավորում
Սերմնավոր բույսեր
Ծաղկասերմ, ծաղկավոր բույսեր