Рубрика: Ընդհանուր

Քիմիա նախագիծ

Ալյումին
Ագրեգատային վիճակ-պինդ
լատիներեն անվանում-Aluminum
նշան-Al
ջերմահաղորդականություն-(300 Կ) 237 Վտ/(մ·Կ)
էլեկտրահաղորդականություն-ունի
փխրունություն-չունի

Ցինկ
Ագրեգատային վիճակ-պինդ
լատիներեն անվանում-Zincum
նշան-Zn
ջերմահաղորդականություն-(300 Կ) 116 Վտ/(մ·Կ)
էլեկտրահաղորդականություն-ունի
փխրունություն-չունի

Կապար
Ագրեգատային վիճակ-պինդ
լատիներեն անվանում-Plumbum
նշան-Pb
ջերմահաղորդականություն-(300 Կ) 0.27 Վտ/(մ·Կ)
էլեկտրահաղորդականություն-ունի
փխրունություն-չունի

Պղինձ
Ագրեգատային վիճակ-պինդ
լատիներեն անվանում-Cuprum
նշան-Cu
ջերմահաղորդականություն-(300 Կ) 401 Վտ/(մ·Կ)
էլեկտրահաղորդականություն-ունի
փխրունություն-չունի

Рубрика: Ընդհանուր

Դերանուն

Դերանուն
Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…

Ես — առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով

Դու — երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով

Մենք — առաջին դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով

Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։

Ձեր — երկրորդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով

Նրան — երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով

Նա — երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով

Ինձ — առաջին դեմք, եզակի թիվ, տրական հոլով

Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։

Դուք — երկրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով

Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Քո — երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով

Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական դերանուններ կան։

Ուղղական

Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….

Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….

Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….

Սեռական

Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի

Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…

Տրական

Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։

Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…

Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…

Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից (հոգնակի թիվ, բացառական հոլով) հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան (եզակի թիվ, տրական հոլով)։ Ամռանը այդ (եզակի թիվ, ուղղական հոլով) կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա (եզակի թիվ, ուղղական հոլով) անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից (հոգնակի թիվ, բացառական հոլով) հետո այդ (եզակի թիվ, ուղղական հոլով) պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից (Սա (եզակի թիվ, ուղղական հոլով) ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող))։