Рубрика: Ընդհանուր

Հայաստանի գետեր

Դեբեդ գետ

Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում աջից թափվում Խրամ գետը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1մ։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։

Image result for Դեբեդ գետ

Դալար գետ

Դալար գետը գտնվում է՝ Հայաստանի Կոտայքի մարզում։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռների արևելյան բազուկներից և Արզական գյուղի հարավային մասում աջից միախառնվում  Հրազդան գետին։ Երկարությունը՝ 14 կմ։

Dallar Kotayknear Arthurs Resort.jpg

Մեղրաձոր

Մեղրաձոր գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2820 մ բարձրությունից։ Երկարությունը 14,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։  Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Image result for Մեղրաձոր գետ