Իմ ամառը ես սկսել եմ Թուլուզում։ Թուլուզի մայրաքաղաքը Փարիզն է, իսկ Փարիզի խորհրթանիշը իր մեծ Էֆելյան աշտարակը։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։ Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը:
Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին: Այն ունի 324 մետր բարձրություն։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի։
Դա իմ անցկացրած առաջին ճամփորդություններ ինքնաթիռով։ Թուլուզից հետո մենք եկանք Երևան և մեկ ամիս անց նորից եկանք դպրոց։