Рубрика: 2023-2024 առաջին ուս․ շրջան, Աշխարհագրություն 9

ՀՀ գետերը

Ախուրյան (մանուշակագույն)

Ախունք — Արփի լիճ 

Գետաբերան — Արաքս գետ 

Երկարություն — 186կմ

Քասախ (մուգ կապույտ)

Ակունք — Արագած

Գետաբերան — Սևջուր

Երկարությունը — 89 կմ

Հրազդան (սև)

Ակունքը — Սևան

Գետաբերան — Արաքս

Երկարությունը — 141կմ

Արփի լիճ (բաց կապույտ)

Թափվող գետերը — Ձկնուտ, Կարմիրջուր, Եզնաջուր

Սկիզբ առնող գետերը — Ախուրյան

երկարությունը — 80 մ

Որոտան (փիրուզագույն)

Ակունքը — Զանգեզուրի լեռնաշղթա

Գետաբերան — Հագարի

Երկարությունը — 178կմ

Ողջի (մուգ կանաչ)

Ակունքը — կապուտջուղ

Գետաբերան — արաքս

Երկարությունը — 85կմ

Ձորագետ (վարդագույն)

Ակունք — Ջավախքի լեռնաշղթայի լանջերից

Գետաբերան — Դեբեդ

Երկարությունը — 67 կմ

Դեբեդ (կանաչ)

Ակունքը — Փամբակի և Ձորագետի միացումից

Գետաբերան — Խրամ

Երկարությունը — 178կմ

Աղստև (կարմիր)

Ակունք  ֊  Փամբակի լեռներից

Գետաբերան ֊ Կուր գետ

Երկարություն ֊ 121 կմ

Рубрика: 2023-2024 առաջին ուս․ շրջան, Աշխարհագրություն 9, Ընդհանուր

Աշխարհագրություն․ ՀՀ թռչնատեսակներ

Ալպիական նրբագեղիկ

Արտաքին կառուցվածք Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 30-32, 5 սմ։ Հասուն անհատների փետրածածկը դարչնամոխրագույն է, մարմնի կողքերը՝ դարչնագույն՝ շիկակարմիր խայտերով, թևերը ծածկող սև փետուրների և պոչի ծայրերը՝ սպիտակ, կտուցի հիմքը՝ վառ դեղին, կոկորդը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդների փետրածածկն ավելի խամրած է և դարչնագույն, թևերի ու պոչի ծայրերը՝ դեղնավուն։ Վարք Բնակվում է ալպյան գոտու քարքարոտ վայրերում, ձմռանը՝ ցածրադիր շրջաններում։ Սիրում է քարերին նստած կտուցով մաքրել և հարդարել փետուրները, միաժամանակ ընդունել արևի լոգանք։ Սնվում է անողնաշարավորներով։ Բնադրում Բույնը գավաթաձև է, կառուցում է ժայռերի ճեղքերում կամ թփուտների տակ։ Մայիսի կեսերին դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտ 3-4 ձու։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը։

Գեղանի կռունկ

Կարգավիճակը: Հայաստանի համար` քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Տարածվածությունը: Աֆրիկա, Իսպանիայից` մինչև Բայկալ, Մոնղոլիա, Միջին Ասիա, Փոքր Ասիա, Անդրկովկաս: Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես հանդիպում են հանրապետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում 200–300 առանձնյակներից կազմված երամներով: Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները: Ապրելավայրերը: Բնակվում է քարքարոտ, ցածր խոտածածկով կիսաանապատներում, նախալեռնային տափաստաններում և գյուղատնտեսական ցանքատարածություններում, արոտավայրերում, մարգագետիններում: Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են հողի վրա, չոր վայրերում, բայց ջրին մոտ, որը կարող է լինել առվակ, լիճ կամ ճահճուտ, հաճախ` նաև բնակավայրերի մոտ: Ձվերը` 2,81–94 մմ, մուգ կաթնագույն, մակերեսային դեղնադարչնագույն բծերով: Թխսումը` մոտ 30 օր: Ձվից դուրս եկած ձագերը, չորանալուց հետո իվիճակի են հետևելու ծնողներին: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200–300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները: Վտանգման հիմնական գործոնները: Վաղ գարնան շրջանում, եղանակի կտրուկ փոփոխման հետևանքով կարող են ցրտահարվել: Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է կազմակերպել հաշվառում չուի շրջաններում, իսկ անբարենպաստ պայմանների ժամանակ` կերակրում:

Աղավնաբազե

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող, սակավաթիվ և քիչ ուսումնասիրված տեսակ է, Հայաստանում` չվահյուր և ձմեռող: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD: Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր: Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես չվահյուր` Երևանի շրջակայքում և Հրազդանի շրջանում, նաև՝ ձմեռող: Ապրելավայրերը: Հիմնականում կիսաանապատային գոտու բաց տարածություններ ծառերի խմբերի առկայությամբ, հաճախ` թփուտների առկայությամբ գետերի հովիտներում: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով: Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չի բնադրում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` 2–5 ձու: Սնվում է, հիմնականում, թռչուններով: Անազատ պայմաններում բազմացման վերաբերյալ տվյալներ չկան: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն, սակայն հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ: Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն հնարավոր վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում: Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հաշվառել թվաքանակը ձմեռման վայրերում և հետազոտել մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը և մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար:

Рубрика: 2023-2024 առաջին ուս․ շրջան, Աշխարհագրություն 9

ՀՀ Ռելիեֆ

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ Հրաբխային ծագման Լեռնավահանները 
Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունքի։ 

https://maphub.net/NareGhazaryaN13/map

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ հարթավայրերը
Շիրակի, Աշոցքի, Լոռվա Մասրիկի, Արատյան։ 

https://maphub.net/NareGhazaryaN13/map-2

Рубрика: 2023-2024 առաջին ուս․ շրջան, Աշխարհագրություն 9, Ընդհանուր

Անհատական նախագիծ․ Դրոշների առաջացման պատմությունը

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ և ընկերներ

Ժամկետ՝ Շուրջտարյա

Նպատակ՝ Ուսումնասիրել սիրելի երկրների դրշոները, և իմանալ նրանց պատմությունը։

Ընթացք՝ Համացանցից որոնում եք ցանկացած երկրի դրոշ և ներկայացնում եք պրեզենտացիայի, տեքստի, կամ վիդեոի տեսքով։ Նախագիծը հետաքրքիր դարձնելու համար կարող եք նկարներ կամ վիդեոնյութեր որոնել և կցել նյութին։

Իմ կատարած աշխատանքները

Կորեայի դրոշ